Պեկինում ավարտվեց Չինաստանի Կոմկուսի 20-րդ համագումարը

Armenpress 12:07, 22 Հոկտեմբեր, 2022

ՊԵԿԻՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեց ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում համագումարի վերջին օրվա ընթացքում ընտրվեցին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտրոնական և կարգապահական կոմիտեի անդամները, ինչպես նաև ընդունվել է Կոմկուսի կանոնադրության փոփոխության վերաբերյալ բանաձևը:

Հոկտեմբերի 23-ին կկայանա  կենտրոնական կոմիտեի նոր կազմի առաջին պլենումը, որի ընթացքում կթարմացվեն Կենտկոմի քաղբյուրոյի կազմը և նրա մշտական հանձնաժողովը՝ կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը, որում տարբեր ժամանակներում ներգրավված են եղել 5, 7 կամ 9 անձ:

Համագումարին մասնակցում էին 2296 պատվիրակ: Այն լուսաբանում էին 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից:

 

 

Լուսանկարը՝ Xinhua


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am