Հայ պատանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները ԵԱ-ում

Armenpress 10:59, 13 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ18 տարեկաններկ տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը 7 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն է: Նա հավաքել է 6 միավոր: 

Նույն տարիքային խմբի կանանց պայքարում առաջատարը Մարիամ Մկրտչյանն է, ով իր ակտիվում ունի 6,5 միավոր: Նա հաղթանակ է տոնել է նաև 7-րդ տուրում: 

Շախմատի Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը բաղկացած է 9 տուրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am