Հակառակորդի կրակոցից վիրավորվել  է ՀՀ ՊՆ N զորամասի շարքային զինծառայողը. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Armenpress 18:27, 17 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ին հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am