Հայկական doodooc ստարտափը դարձել է FIFA-ի Աշխարհի գավաթի գործընկերը

Armenpress 12:27, 21 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական doodooc ստարտափը պաշտոնապես իրականացնելու է Կատարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Երկրպագուների փառատոնի (FIFA Fan Fest 2022) երաժշտական վիզուալիզացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Linkedin»-ի իր հարթակում: 

doodooc-ը միավորել է ուժերը GL events-ի և Octagon-ի հետ՝ աշխարհի գավաթի լավագույն փորձն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ի երաժշտական վիզուալիզացիաները կցուցադրվեն Երկրպագուների գոտիների (FIFA Fan Zones) բոլոր էկրաններին:

doodooc-ը երաժշտության վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձր կարգավորելի, մինչև 8K ձայնային ռեակտիվ անիմացիաներ՝ հիմնված աուդիոյի շերտերի խորը վերլուծության վրա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am