Ռուսաստանը պատրաստ Է Սիրիային և Թուրքիային օգնել բանակցություններում. Լավրենտև

Armenpress 12:40, 24 Նոյեմբեր, 2022

 ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է Սիրիային և Թուրքիային միջնորդական օգնություն ցուցաբերել տարբեր մակարդակներով բանակցություններ կազմակերպելու գործում: Այս մասին ,ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դե, իհարկե, մենք պատրաստ ենք համակողմանի աջակցություն, միջնորդական օգնություն ցուցաբերել տարբեր մակարդակներով այդպիսի բանակցություններ կազմակերպելու համար», - ասել Է նա: Reuters գործակալությունը սեպտեմբերի կեսերին, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Էր, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը մի շարք հանդիպումներ Է անցկացրել սիրիացի իր գործընկեր Ալի Մամլյուկի հետ, որոնց ընթացքում քննարկվել է երկու երկրների ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am