Ուկրաինայում ավելի քան 6 մլն բաժանորդ մնացել է առանց հոսանքի․ Զելենսկի

Armenpress 12:51, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի տարածքում ավելի քան 6 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ նոյեմբերի 25-ի երեկոյան անջատումները շարունակվում են երկրի շրջանների զգալի մասում ու Կիևում։ Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի տարածքում շարունակել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am