Թուրքիայում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուս

Armenpress 14:45, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Դիարբեքիրում մարդատար ավտոբուս է շրջվել, նախնական տվյալներով տուժել է 20 մարդ;

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Duvar թերթը։

«Դիարբեքիր-Բիսմիլ ավտոճանապարհի Յուվաչիկ գյուղում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել կառավարումից և շրջվել ձորը: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության,  առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարության  հրշեջ ջոկատները», - հայտնում է հրատարակությունը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 20 մարդ։ Ուղևորներից ոմանք փորձում են դուրս գալ շրջված ավտոբուսից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am