Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Armenpress 16:40, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են առողջապահական ոլորտում երկկողմ համագործակցության հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Կողմերը քննարկել են առողջապահության, բժշկական արտադրության, առողջապահության ինֆորմատիզացիայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է փոխադարձ բաց լինելն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցել լայն ուղղություններով»,- հայտնել է Կուզնեցովը։

Միխայիլ Մուրաշկոն Հայաստանում է աշխատանքային այցով։ Նա Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Այն 2014 թվականից անցկացվում է ամեն տարի հաջորդաբար` Հայաստանում և Ռուսաստանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am