ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը մտահոգություն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Armenpress 14:35, 21 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանը կարևորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն և կանխեն հնարավոր աղետը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը ևս հանդես են եկել իրավիճակը դատապարտող հայտարարություններով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի շրջանում ԳԴՀ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությանը, քննարկվել են ընդլայնված համագործակցության հնարավորությունները մի շարք ոլորտներում` ուռուցքաբանություն, հիվանդանոցների միջև կապի ապահովում, առողջության ապահովագրության ներդրում, ԱԱՊ բարեփոխումներ և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am