Պուտինը հրամանագիր է ստորագրել ի պատասխան նավթի գների առավելագույն շեմի սահմանման հատուկ միջոցների մասին

Armenpress 21:02, 27 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է հատուկ միջոցների մասին հրամանագիրը՝ ի պատասխան որոշ պետությունների կողմից նավթի և նավթամթերքների սահմանային գների ներդրմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում։

Փաստաթուղթը արգելում է առաքումները, եթե պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշված է արժեքների առավելագույն շեմերը:

Նավթի մատակարարման արգելքը՝ գնային  առավելագույն շեմի դեպքում,  ուժի մեջ է մտնելու 2023 թվականի փետրվարի 1-ից և գործելու է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարման արգելքի ժամկետը կորոշի կառավարությունը։

Ըստ հաղորդագրության՝ նախագահը կարող է տալ գնային առավելագույն շեմով արգելված նավթի և նավթամթերքի մատակարարման հատուկ թույլտվություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am