Հայկ Մարտիրոսյանը կայծակնային ԱԱ-ի առաջատարին զիջում է մեկ միավոր

Armenpress 19:43, 29 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայծակնային շախմատի առաջնության 10 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը Հիկարու Նակամուրան է: Նա ունի 10 միավոր: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը և Հայաստանից Հայկ Մարտիրոսյանը ունեն 9 միավոր:

Կայծակնային շախմատի առաջնությունը բաղկացած է 21 տուրից և կեզրափակվի դեկտեմբերի 30-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am