Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Թեհրան խորհրդակցությունների

Armenpress 14:08, 4 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման ֆոնին Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում Իրանի դեսպանի և Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպման մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը:

Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Իրանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումների և ապագայի ծրագրերի մասին զեկույցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am