Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով

Armenpress 11:22, 11 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը խնդրում է Կառավարությանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում գործողություններ ձեռնարկել՝ մի կողմից հասնելու համար շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային մարդասիրական կամուրջի կազմակերպմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am