ԱՄՆ-ում սպառողական գները դեկտեմբերին նվազել են վերջին 2 տարում առաջին անգամ

Armenpress 21:03, 12 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում դեկտեմբերին բենզինի և այլ ապրանքների գների նվազման ֆոնին սպառողական գները առաջին անգամ անսպասելիորեն իջել են՝ վերջին 2 տարում առաջին անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ցուցանիշները վկայում են, որ գնաճն այժմ կայուն նվազման միտում ունի:

Անցյալ ամիս սպառողական գների ինդեքսը նվազել է 0.1 տոկոսով՝ նոյեմբերին գրանցված 0.1 տոկոս աճից հետո: Սա ԱՄՆ-ում սպառողական գների ինդեքսի առաջին անկումն է 2020 թվականի մայիսից ի վեր, երբ տնտեսությունը ցնցվեց կորոնավիրուսի առաջին ալիքից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am