Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախ

Armenpress 19:20, 15 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա՝ հավելելով, որ բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Դրա պատճառով Արցախում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել սննդամթերքով և դեղորայքով ապահովման ոլորտում։ Մասնավորապես, հունվարի 20-ից մթերային որոշ ապրանքներ կվաճառվեն միայն կտրոններով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am