Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

Armenpress 17:40, 4 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 756-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն:

Գրանցված 49 նոր վիրուսակիրներից 25-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված 7 մլն 564 հազար 663 դեպքից 7 մլն 337 հազար 769-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

210 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am