Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են

Armenpress 14:53, 6 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, երկրաշարժի հետևանքով զոհվել են ամուսիններ Սամի Թաբաշը և  Աիդա Թաբաշը:

Գոչունյանը նաև հայտնեց, որ նրանց զավակները ծանր վիրավոր են:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամբ 2 հայեր, որոնք նույնպես ամուսիններ էին:

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am