Թուրքիայում երկրաշարժի զոհ են դարձել սիրիահայ ընտանիքի 3 անդամներ

Armenpress 12:29, 12 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի հետևանքով Ալեքսանդրեթում զոհվել են Սիրիահայ Մեսրոպյան ընտանիքի երեք անդամները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։

«Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնամարզական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ»,- գրել է «Գանձասար»-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am