Թուրքիայի նոր երկրաշարժի հետևանքով վնասվել է Վաքըֆլըի հայկական եկեղեցու զանգակատունը

Armenpress 13:52, 21 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական Հաթայ նահանգում փետրվարի 20-ին գրանցված 6,4 և 5,8 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զգալիորեն վնասվել են Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի շենքերն ու շինությունները։ Մարդկային կորուստներ չկան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ վնասվել է գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը և պատերը։ Վնասներ է կրել նաև նախկին հյուրանոցի պատը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am