Արոնյանը միանձնյա գլխավորում է WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը

Armenpress 09:52, 22 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող  մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի նկատմամբ:

Այս տուրից հետո էլ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 5 հնարավորից ունի 4 միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

 Հետևեք մեզ Ինստագրամում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am