WR Chess Masters-ի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանն առաջատարների շարքում է

Armenpress 11:11, 25 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը WR Chess Masters-ում կիսում է առաջին հորիզոնականը Հնդկաստանի ներկայացուցչի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող  մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Անդրեյ Եսիպենկոյի հետ:

Այժմ Արոնյանը և Հնդկաստանի ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջունն ունեն հավասար` 5-ական միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Եզրափակիչը փետրվարի 25-ին է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am