Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Armenpress 11:14, 25 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարեց առաջին տեղով:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը:  Խաչիկյանը 3-րդն էր, Ավետիսյանը` 5-րդը, Դավթյանը` 6-րդը:

Հետևեք մեզ Ինստագրամում

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am