Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 775 քաղաքացի

Armenpress 13:42, 25 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 775 պացիենտ՝ 1.4 տոկոսով ավելի քիչ, քան նախորդ օրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանում մեկ օրում առողջացել է 11 հազար 208 քաղաքացի, որը 11.2 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ օրը առողջացածները:

Մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 1705 նոր դեպք, հոսպիտալացվել է 142 պացիենտ, 13 քաղաքացի մահացել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am