Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Ստամբուլում փակ հանդիպում են ունեցել

Armenpress 17:01, 25 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները:

Փակ հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am