ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Armenpress 14:26, 14 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պայմաններում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է միջանցքի սկզբնամաս, ծանոթացել տիրող իրավիճակին:

Ռասմուսենը Գորիսում հանդիպել է Արցախի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այս օրերին հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ մարտի 14-ին նա Ջերմուկ է այցելել, որտեղ հանդես կգա ճեպազրույցով:

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am