Հայ հիմնադիրներ ունեցող DISQO-ին Data Awards-ը ճանաչել է 2023-ի տվյալների հետազոտության լավագույն լուծում

Armenpress 15:20, 14 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Data Awards-ը հայ հիմնադիրներ ունեցող DISQO ընկերությանը ճանաչել է տարվա լավագույն տվյալների հետազոտության լուծում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ընկերությունը «Լինկդին»-ից: DISQO-ի CX հարթակը ճանաչվել է աշխարհում լավագույնը յուրաքանչյուր հաճախորդի համար սպառողների վերաբերմունքի և վարքագծի վերաբերյալ խորը վերլուծություններ առաջարկելու համար:Ընկերության ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման և շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններ են տրամադրում խոշորագույն հետազոտական ընկերությունների, առաջատար գովազդային գործակալությունների ու մեդիա հարթակների։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am