Եվրատեսիլի պաշտոնական YouTube-յան ալիքում Բրյունետի Future Lover-ն ամենադիտված տեսահոլովակն է

Armenpress 13:51, 6 Մայիս, 2023

ԵՐԵՎԱ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրատեսիլի պաշտոնական  YouTube-յան ալիքում հրապարակվել է այս տարվա տեսահոլովակների թոփ 20-յակը. Հայաստանը ներկայացնող Բրյունետի տեսահոլովակն առաջին տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 2-ին եվրատեսիլյան մեծ բեմում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Բրյունետի առաջին փորձը:

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am