ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը մասնակցել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում լինգաֆոնային լսարանի բացմանը

Armenpress 18:30, 16 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են ՊԱՀՀ-ի ստեղծման պատմությունը, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեությունը և ընթացիկ ու ապագա ծրագրերը:

Ըստ աղբյուրի՝ ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառման մատյանում դեսպան Քվինը իր բարձր գնահատանքն ու տպավորություններն է նշել համալսարանի արդյունավետ գործունեության վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am