ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ գնդակոծած հայկական շտապօգնության մեքենայի լուսանկարները

Armenpress 18:54, 17 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է շտապօգնության այն մեքենան, որի ուղղությամբ մայիսի 17-ի ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:

«Կից լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել»,- ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 17-ին ժամը 16:15-ի սահմաններում կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել էր Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այնուհետև կրակ են բացել նաև վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորվել է նաեւ բուժակը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am