Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի կողմից Մոսկվային զենք մատակարարելու վերաբերյալ. Բլինկեն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի՝ Մոսկվային զենք մատակարարելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն անհանգստացած է Չինաստանի տարբեր ընկերություններից Ռուսաստանի Դաշնություն տեխնոլոգիաների տեղափոխմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 12-ին Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ավելի վաղ չինական կողմը խուսափել է Ռուսաստան զենքի հնարավոր առաքումից՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար։ «Մենք չենք տեսել, որ այդ գիծը հատվել է, բայց մտահոգություններ ունենք, որոնք կապված են մասնավոր ընկերությունների հետ, որոնք տեխնոլոգիաներ, ինչպես նաև երկակի օգտագործման տեխնոլոգիաներ են տրամադրում ՌԴ-ին: Ահա թե ինչն է խնդիրը: Մենք նախկինում ևս բարձրացրել ենք այս հարցը»,- ասել է Բլինկենը:
- Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր ստորագրել
- Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարար
- ՀՀ վարչապետն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշվող
«Արևմտյան Ադրբեջան» թեզին
- ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ
զինծառայողները սադրանքի դիմում ու կրակում ՀՀ ԶՈՒ զինծառայողների
ուղղությամբ
- ԱԺ հանձնաժողովներում քննարկվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական
օգնության ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցեր