Հաստատվել է Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Armenpress 16:35, 18 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։  Մրցավարի  օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։

VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի  օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):

Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին՝ Երևանի  ժամանակով  ժամը 20։00-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am