«Ուրարտու»-ի ավագ Ժիրայր Մարգարյանը հաղթանակի ակնկալիք ունի ՉԼ որակավորման առաջին փուլում

Armenpress 19:44, 10 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ավագ Ժիրայր Մարգարյանի կարծիքով՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբը ձգտելու է հաղթանակի:

«Շատ լավ նախապատրաստական փուլ ենք անցել: Օգտակար ընկերական հանդիպումներ ենք ունեցել: Ձգտելու ենք հաղթել մրցակցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարգարյանը: Նա, խոսելով մրցակից «Զրինսկի»-ից, ընդգծեց, որ ուսումնասիրել են մրցակցին և լավատեղյակ են, որ ներքին առաջնությունում չեմպիոն դարձել է միավորների մեծ տարբերությամբ:

«Լավ թիմ է, լավ հարձակվողներով: Մենք գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը»,- նշեց նա:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ուրարտու»-ն կընդունի «Զրինսկի»-ին: Հանդիպումը կկայանա «Ուրարտու»-ի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am