Ինդոնեզիայում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարը

Armenpress 14:58, 14 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Հանդիպումը տեղի է ունեցել Ինդոնեզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի  ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։

Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումների կատարման ընթացքը և Աֆղանստանում առկա իրավիճակը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am