Թուրքիայի Ադանայի նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Armenpress 12:20, 25 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան շրջանում հուլիսի 25-ի առավոտյան 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV-ն։ 

Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության փոխանցմամբ՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,27 կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, բայց Քոզանում և հարակից մի քանի շրջաններում, որտեղ նույնպես ցնցումներ են եղել, որոշ շինություններ վնասվել են․ դրանց պատերին ճաքեր են առաջացել։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am