Հունաստանում կործանված հրշեջ ինքնաթիռի օդաչուները զոհվել են

Armenpress 20:51, 25 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում՝ Էվիա կղզում հրդեհները մարելիս վթարի ենթարկված Canadair CL-215 ինքնաթիռի օդաչուները զոհվել են: Երկրի զինված ուժերում եռօրյա սուգ է հայտարարվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ՝ զինված ուժերը եռօրյա սուգ են հայտարարել (2023 թվականի հուլիսի 25-27-ը)՝ Էվիա կղզում կործանված հրշեջ ինքնաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ»,-ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հունական ERT հեռուստաալիքը ցուցադրել է ինքնաթիռի կործանման պահը։ Վթարից առաջ ինքնաթիռը բախվել է ծառին և վնասել թևը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am