Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրել է երկրում ադամանդ արդյունահանելու

Armenpress 19:50, 27 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրում է երկրում ադամանդ արդյունահանելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Տանզանիայի օգտակար հանածոների նախարար Դոտո Մաշակա Բիտեկոն։

«Մենք Ռուսաստանին հրավիրում ենք ադամանդի որոնման: Դեռ հաղորդում չենք ստացել մեր երկրում ադամանդի արդյունահանման նկատմամբ ռուսական ընկերությունների հետաքրքրության մասին: Բայց եթե նման հաղորդում ստանանք, մենք շատ ուրախ կլինենք ընդունել նրանց», - ասել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ Տանզանիան շահագրգռված է ռուսական ներդրումների ներգրավմամբ հարակից այլ ոլորտներում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am