Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան իրենք են հրաժարվում Ռուսաստանի հետ բանակցություններից

Armenpress 18:48, 28 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվում են բանակցել Ռուսաստանի հետ բոլոր երկրների համար հավասար անվտանգության ապահովման հարցի շուրջ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենսդրորեն սահմանել է Ռուսաստանի հետ բանակցելու անհնարինությունը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին  ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստում։

«Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, բայց խնդիրն այն է, որ նրանք հրաժարվում են բանակցել մեզ հետ: Հակամարտության հիմքում ընկած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների ստեղծումը, իսկ նրանք, ևս մեկ անգամ կրկնեմ, հրաժարվում են բոլորի, այդ թվում ՝ Ռուսաստանի համար հավասար անվտանգության ապահովման հարցերի շուրջ բանակցություններից։ Ուկրաինան, ավելի ճիշտ՝ այսօրվա ուկրաինական ռեժիմը, հրաժարվում է բանակցություններից։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է, և Ուկրաինայի նախագահը համապատասխան հրամանագիր է ընդունել այս հարցի վերաբերյալ՝ արգելելով բանակցությունները»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է՝ բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել, սակայն Մոսկվան չի կարող պարտադրել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am