Հռոմի պապը Եվրոպային կոչ է արել ստեղծագործաբար մոտենալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

Armenpress 21:58, 2 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպային կոչ է արել  Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ստեղծարար լուծումներ գտնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

«Երբ մենք Եվրոպային նայում ենք ցնցված և սիրով, ես ուզում եմ հարցնել. ո՞ւր ես նավարկում, եթե չես առաջարկում խաղաղության ուղիներ, ստեղծագործ ուղիներ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Ուկրաինայում և վերջ դնելու բազմաթիվ արյունալի հակամարտություններին ամբողջ աշխարհում»,- ասել է Հռոմի պապը՝ Պորտուգալիա կատարած այցի ժամանակ։

Նա հավելել է, թե իրեն մտահոգում է այն, որ աշխարհի շատ երկրներում անընդհատ ներդրումներ են կատարվում զենքի, այլ ոչ թե երեխաների ապագայի համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am