Բուլղարիայի մաքսային ծառայությունը Թուրքիայի հետ սահմանին ավելի քան 145 կգ մարիխուանա է առգրավել

Armenpress 21:11, 14 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մաքսային ծառայությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Կապիտան Անդրեևո» անցակետում առգրավել է ավելի քան 145 կգ մարիխուանա՝ մոտ 2,3 մլն լև արժողությամբ (մոտ 1,15 մլն եվրո):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են  մաքսատան մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենայի վարորդը՝ Ավստրիայի քաղաքացիություն ունեցող 54-ամյա տղամարդը, ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների մաքսանենգության փորձի համար։

Միջադեպը հետաքննվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am