Ռուբեն Ռուբինյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Armenpress 14:30, 15 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-ֆրանսիական համագործակցությունն, ընդգծել երկկողմ հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթը:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխգործակցության խորացումը, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am