Երևանի ավագանու ընտրություններ․ ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 21,36 տոկոսը

Armenpress 18:10, 17 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 027 ընտրող կամ 21,36 տոկոսը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արյուսակ Տերչանյանը։

«Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 027  ընտրող կամ 21,36 տոկոսը»,- ասաց Տերչանյանը։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am