ԵԽ սլովակ պատգամավորը կոչ արեց պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ և ժամանակավորապես դադարեցնել երկկողմ հարաբերությունները

Armenpress 19:04, 20 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման թեմայով քննարկման ժամանակ շեշտեց, որ Եվրոպական Միության խոսքերը հակասում են գործողություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսեց Ադրբեջանից գազ գնելու համատեքստում, որն, ըստ նրա, ոչ մի կերպ չի նվազեցրել Ռուսաստանի գազից կախվածությունը։ Նա նաև կոչ արեց ստուգել՝ արդյոք Ադրբեջանից ԵՄ հասնող գազը ռուսական չէ։

Բացի այդ, Լեքսմանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանի հետ բոլոր երկկողմ հարաբերությունները, մինչև Ադրբեջանը չսկսի հարգել մարդու իրավունքները և միջազգային արժեքներն ու օրենքները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am