Լեռնային Ղարաբաղից Հայաստան այս պահի դրությամբ մուտք է գործել շուրջ 4850 բռնի տեղահանված անձ

Armenpress 13:14, 25 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am