Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող՝ վառելիքով բեռնված մեքենա է կողաշրջվել. հրդեհվել են հայերին պատկանող մեքենաներ

Armenpress 13:00, 28 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող վառելիքով բեռնված մեքենան է կողաշրջվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության հաղորդագրությունը մեջբերում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«Դեպքի վայրում օպերատիվ իրավիճակի գնահատման ժամանակ պարզվել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննա կշռող «ԿամԱԶ» բենզատարը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վթարի ժամանակ հրդեհվել են հայերի պատկանող Hummer և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ճամփեզրին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am