Ստեփանակերտում կկայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Armenpress 15:34, 2 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Ստեփանակերտ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am