Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը խաղաղության օրակարգին խթանող իրադարձություն է համարում

Armenpress 19:27, 2 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը, որը կազմակերպվելու է Գրանադայում, կարող է խթանել տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս կարծիքը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին:

«Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացման համար», - ասվում է  Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություններ են ստեղծվել։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am