Սերգո Աթանեսյանը 12 ամիս փորձաշրջանով նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար

Armenpress 20:45, 3 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Սերգո Աթանեսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման էջից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետը որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am