Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահն առաջին անգամ այցելել է  Ադրբեջան

Armenpress 19:02, 12 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Էրսին Թաթարի գլխավորած պատվիրակությունը մինչև հոկտեմբերի 16-ը Բաքվում կմասնակցի տարբեր միջոցառումների։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am