Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում

Armenpress 10:43, 1 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը, որը նկարահանվել է 1928 թվականին, 35 մմ ժապավենային տարբերակով նոյեմբերի 3-ին և 13-ին կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։

«Խաս Փուշ»-ը հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։ Առաջինը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35 մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021 թվականի հունվարին: Ֆիլմի մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am