ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը և ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը կարևորել են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը

Armenpress 14:44, 19 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները:

Ըստ աղբյուրի՝ Ջո Ուիլսոնը, շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, կարևորել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժը:

Նշվում է, որ կոնգրեսականի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am